«Ռիվալ քոնսալթինգ» ընկերությունը հիմնադրվել է 2018թ. նոյեմբերին: Մատուցում է անշարժ և շարժական գույքի գնահատման ծառայություն: Համալրված է գնահատման ոլորտում փորձառու, արհեստավարժ մասնագետներով և երիտասարդ ադմինիստրատիվ թիմով: Հիմնադրման գաղափարի հիմքում ընկած է օբյեկտիվ և անաչառ, ինչպես նաև նոր որակի ծառայությունների մատուցման սահմանված բարձր նշաձողը և թիմային աշխատանքի կարևորությունը: Վերոհիշյալ կարևորագույն հատկանիշների համադրությամ մենք պատրաստվում ենք ձևավորել, բոլորովին նոր որակի, ծառայությունների մատուցման համակարգ, որտեղ բոլոր շահառուների համար գնահատումը պետք է կատարվի առավելագույն հարմարավետությամբ և ինչու չէ, աննկատ, քանի որ քաջ գիտակցում ենք, որ հիմնականում այն մաս է կազմում մեկ այլ գործընթացի: